Վաղը՝ հոկտեմբերի 6-ին, կկայանա Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչը։ Միմյանց դեմ կմրցեն Իսպանիան և Իտալիան: Մի քանի ամիս առաջ թիմերն արդեն հանդիպել էին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում (1:1 11մ․ 4:2):
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կիսվեց կայանալիք հանդիպման մասին իր մտքերով: Նա ասաց, որ իր թիմակիցները չպետք է վախենան իսպանացիներից, քանի որ նրանք արդեն գիտեն, թե ինչպես խաղան Լուիս Էնրիկեի սաների դեմ:
«Իսպանիան ուժեղ է, բայց մենք նույնպես տուզիկ չենք: Մենք պետք է շարունակենք մեր հաջողությունները միջազգային ասպարեզում: Ուրախ եմ, որ գավաթի համար կպայքարենք տանը՝ մեր իսկ մարզադաշտում», – ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Gazzetta dello Sport-ը: