Դիդյե Դեշամ. «Կիլիան Մբապպեի հետ Ֆրանսիայի հավաքականն ավելի ուժեղ է, քան առանց նրա»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է ֆրանսիայի հավաքականի վրա աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի ազդեցության վերաբերյալ իր տեսակետներով:

«Ես խնդիրներ չունեմ այս ֆուտբոլիստի հետ, նրան հեշտ է կառավարել: Կիլիանը հավաքականի մտքի օղակ է: Նա ունակ է միայնակ որոշել խաղի ելքը, բայց միեւնույն ժամանակ իրեն չի առանձնացնում թիմից: Ուրախ եմ, որ նման ֆուտբոլիստ ունեմ իմ տրամադրության տակ: Նրա հետ թիմն ավելի ուժեղ է, քան առանց նրա», – մարզչի խոսքն է մեջբերում Le Parisien-ը:

Ազգային հավաքականի մարզաշապիկով Մբապպեն անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ: