Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Ազգերի Լիգայի քառորդ եզրափակչի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքներով:
«Ազգերի լիգան մրցաշար է, որը մենք ցանկանում ենք հաղթել: Հետաքրքիր կլինի խաղալ Եվրոպայի գործող չեմպիոնի հետ: Կլինի լավ խաղ, որում մենք կտեսնենք, թե ինչ կարող է առաջարկել Իսպանիան Իտալիային», – Էնրիկեի խոսքն է մեջբերում Sport.es-ի փորձագետը:
Կիսաեզրափակիչ Իտալիա-Իսպանիա հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 6-ին։