Արգենտինայի հավաքականը հաղորդել է, որ հարձակվող Պաուլո Դիբալան չի կարող օգնել իր թիմին մոտակա հանդիպումներին, որոնք տեղի կունենան հոկտեմբերին։
«Յուվենտուսի» 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել սեպտեմբերի 26-ին, Ա-Սերիայի 6-րդ տուրի՝ «Սապմդորիայի» հետ խաղում։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի վնասվածք։
Այսպիսով, Դիբալան չի մասնակցի ԱԱ-2022-ի, որակավորման փուլի՝ Պարագվայի, Ուրուգվայի և Պերուի հետ հանդիպումներին։