«Վեսթ Բրոմվիչի» երկրպագուն դատապարտվել է սոց-ցանցերում դրսևորած ռասիզմի համար

«Վեսթ Բրոմվիչի» երկրպագու Սայմոն Սիլվուդը դատապարտվել է 8 շաբաթվա ազատազրկման սոցիալական ցանցերում ռասիստական ​​ոտնձգությունների պատճառով:

Հունվարի 26-ին 50-ամյա տղամարդը վիրավորական հաղորդագրություն է գրել «Սթոք Սիթիի» կիսապաշտպան Ռոմեն Սոյերսին, ով ժամանակ առաջ հանդես էր գալիս «Վեսթ Բրոմում»: Երկրպագուների արձագանքը պայմանավորված էր Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0-5 հաշվով պարտությամբ:

Սիլվուդը 8 շաբաթ կանցկացնի բանտում: Երկրպագուն նաև Ռոմեն Սոյերսին կփոխհատուցի 500 ֆունտ ստեռլինգ:

Սա առաջին դեպքն է Մեծ Բրիտանիայում, երբ ֆուտբոլիստի նկատմամբ սոցիալական ցանցերում ռասիստական ​​ոտնձգությունները հանգեցրին ազատազրկման:

Դատավարության ժամանակ Սիլվուդը հայտարարեց, որ ինքը պատահաբար է Սոյերսին «կապիկ» անվանել: Երկրպագուն պնդում է, որ ցանկացել է գրել ուրիշ բառ, սակայն հեռախոսի ինքնալուծման պատճառով նա այլ բառ է ուղարկել: