Լուիս Էնրիկե. «Մեր ֆուտբոլիստները ունակ են ընդհատել Իտալիայի անպարտելիության շարքը»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմն ի վիճակի է ընդհատել Իտալիայի 37 խաղ անպարտելի շարքը: Թիմերը կխաղան ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ փուլում հոկտեմբերի 6-ին:

«Իտալիան իր գագաթնակետին է: Նրանք արժանիորեն դարձան Եվրոպայի չեմպիոններ և գերազանցեցին անընդմեջ հանդիպումների քանակով աշխարհի ռեկորդը:

Խաղը խոստանում է լինել յուրահատուկ: Մեր ֆուտբոլիստները ունակ են ընդհատել Իտալիայի անպարտելիության շարքը», – ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ: