«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարորդը չի կարողացել լիցքավորել ֆուտբոլիստի «Բենթլին»: Դա տեղի է ունեցել գազալցակայաններից մեկում, որտեղ տղամարդը անցկացրել է մոտ յոթ ժամ: Հաղորդում է The Sun-ը:
Դա կապված է Մեծ Բրիտանիայում վառելիքի պակասի հետ: Վարորդը ժամանել է կեսօրին, իսկ երեկոյան գրեթե ժամը 9-ին հեռացել՝ առանց մեքենան լիցքավորելու:
«Նույնիսկ շատ փող ունենալով՝ Ռոնալդուն հայտնվեց նույն նավակում, ինչպես մենք բոլորս», – ասվում է հրատարակությունում:
Ըստ աղբյուրի, Մեծ Բրիտանիայում խնդիրներ կան ոչ միայն վառելիքի, այլ նաև սննդի մատակարարման հետ կապված: Դա պայմանավորված է բեռնատարների վարորդների պակասով: Արդյունքում, որոշ նավթային ընկերություններ փակեցին իրենց գազալցակայանները, և բնակիչները սկսեցին զանգվածաբար բենզին գնել, ինչը բենզալցակայաններում երկար հերթեր առաջացրեց: