Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան կասկածվում է Բրազիլիայում փողերի լվացման մեջ, հաղորդում է Globo-ն: Սերջիպե նահանգի ոստիկանության հետաքննությունը վերաբերում է փողերի լվացմանը, խաղամոլության կազմակերպմանը, անօրինական դրամական գործարքներին, հանցավոր գործունեության կազմակերպմանը:
Մարտին ֆուտբոլիստի տանը խուզարկություն է կատարվել: Կոստայի փաստաբանը ասաց, որ ֆուտբոլիստն անմեղ է, և որ նա ինքն է եկել ոստիկանություն՝ ցուցմունք տալու, իսկ խուզարկության ընթացքում նրանից ոչինչ չի առգրավվել:
Բոլոր ենթադրյալ հանցագործությունները կապված են խաղային կայքի շահագործման հետ:
Օգոստոսին Կոստան պայմանագիր կնքեց բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի» հետ: