«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին, Չեմպիոնների Լիգայի՝ «Միլան» – «Ատլետիկո» խաղում, որն ավարտվեց իսպանական գրանդի կամային հաղթանակով՝ 2։1, դժգոհ է մնացել գլխավոր մրցավար Չունեյտ Չակիրի կայացրած որոշումներից։
29-րդ րոպեին Չակիրը խաղադաշտից հեռացրել է Ֆրանկ Կեսյեին և նշանակել է 11-մետրանոց հարված իտալական ակումբի դարպասին․
«Չեմ կարծում, որ սա լավագույն երեկոն էր մրցավարի համար։ Մեզ ավելի խիստ պատժեցին քան պետք էր։ Ցավում եմ։
Քանակով քիչ լինելը ստիպեց մեզ ուրիշ դև խաղալ։ Վատ է, որ մենք մոտ էինք դրական արդյունքին, սակայն չհասանք դրան։ Ունեինք շատ դրվագներ՝ ոչ միայն հեռացում և 11-մետրանոց։ Խնդրահարույց դրվագներում նա միշտ «Ատլետիկոյի» կողմից էր»,- ասել է Պիոլին։