«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանը խոսել է ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ, Լիոնել Մեսսիի մասնակցությամբ միջադեպի մասին։ Լիոնել Մեսսին տուգանային հարվածի ժամանակ պարկել է պատի տակ․
«Երբ Մաուրիսիո Պոչետինոն խնդրեց Մեսսիին անել դա մարզման ժամանակ, ինչ-որ մեկը պետք է ասեր․ «ոչ, ոչ, ոչ, ոչ, նման բան չի լինի Լեո Մեսսիի հետ։ Դու չես կարող։ Սա անարգալից վերաբերմունք է։
Ես թույլ չէի տա, որպեսզի նա պարկի խոտածածկին։ Ես չեմ կարող դա տեսնել։ նա չի կեղտոտում իր մարզաշապիկը։ Դա այն չէ, ինչ անում է Մեսսին»,- ասել է Ֆերդինանդը։