«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՊՍԺ-ից կրած պարտությունը, որտեղ «քաղաքայինները» զիջեցին 0։2 հաշվով։ Գոլերից մեկի հեղինակն էր Լիոնել Մեսսին․
«Սա լավ ելույթ էր։ Մենք ամեն ինչ արեցինք, բայց գոլ չխփեցինք։ Մենք լավ էինք պաշտպանվում, բայց նրանք պաշտպանվում էին խորը, իսկ նրանց հակագրոհները միշտ վտանգավոր էին։ Սա ֆուտբոլ է։ Արժանին եմ մատուցում իմ թիմին։
Վատ է, որվհետև մենք հաղթանակի համար էինք խաղում, բայց չկարողացանք գոլ խփել։ Մեսսիի գո՞լը՝ ֆանտաստիկ էր»,- ասել է Գվարդիոլան։