«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաղորդել է, որ Մեյսոն Մաունթը, Ռիս Ջեյմսը, Նգոլո Կանտեն և Քրիստիան Պուլիշիչը բաց կթողնեն Չեմպիոնների Լիգայի՝ «Յուվենտուսի» հետ խաղը․
«Քրիստիանը, Ռիսը և Մեյսոնը չեն խաղա։ Ցավոք, Նգոլո Կանտեն կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել և նա պետք է մեկուսանա։ Կանտեն չի մարզվել։
Ջե՞յմս, նա առ այսօր ցավեր է զգում։ Ամեն ինչ գնալու է ցավազրկման և թե ինչքան նա կդիմանա։ Այս պահին ամեն ինչ այսպես է՝ նա բաղ կթողնի մեկ շաբաթ»,- ասել է Տուխելը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Չելսի» հանդիպում տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 29-ին։