«Լեգիոն–Դինամո» ֆուտբոլային ակումբը խոսել է UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հետ հնարավոր պայմանագրի ստորագրման մասին: Ավելի վաղ մարտիկը բազմիցս հայտարարել էր, որ ցանկանում է ուժերը փորձել ֆուտբոլում:
«Մենք հարցը թողեցինք, որպեսզի ձմռանը իրագործենք այն: Մենք սպասում ենք նրան: Վերջին խոսքը պետք է լինի նրանը: Եթե նա որոշի, ապա մենք կհայտարարենք այդ մասին»,- «Բուքմեյքերների վարկանիշին» տված հարցազրույցում ասել է ակումբի նախագահ Շամիլ Լախիալովը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լեգիոն–Դինամոն» բանակցեց Խաբիբի հետ՝ աշխատանքային պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը այդպես էլ չավարտվեց: Ռուսական ֆուտբոլում տրանսֆերային պատուհանը փակվել է սեպտեմբերի 8 –ին: