«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Թուրամը կիսվել է ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի վերաբերյալ իր տեսակետներով:
«Ես բախտավոր եմ, որ լավ կյանք ունեմ և կցանկանայի մարդկանց բացատրել, որ նրանք կարող են ավելին տալ հասարակությանը: 9 տարեկանից ես փորձում եմ ինքս ինձ հասկանալ: Խաղային կարիերաս ավարտելուց հետո ես սկսեցի ճանապարհորդել իմ հիմնադրամի հետ՝ արդարությունը պաշտպանելու համար: Մարզիկը պետք է անդրադառնա նաև այլ թեմաների, որոնք կնպաստեն հասարակության կենսամակարդակի բարձրացմանը:
Սպիտակամորթ ֆուտբոլիստները կարևոր դեր են խաղում, նրանք պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն: Խաղացողը, ով սպիտակամորթ չէ, ստիպված է լինում գերբնական ուժեր գործադրել կարիերայի գագաթնակետին հասելու համար: Ֆուտբոլը քաղաքականություն է, տնտեսություն և կապիտալիզմ», – Թուրամի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: