«Զալցբուրգը» Չեմպիոնների Լիգայում կրկնեց «Արսենալի» ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Զալցբուրգը» արտագնա խաղում մրցեց «Սևիլիայի» հետ (1:1):

Զալցբուրգոի մեկնարկային կազմի ֆուտբոլիստների միջին տարիքը՝ 22 տարեկան և 220 օրական է: 2009 թվականի դեկտեմբերին «Արսենալը» հյուրընկալվեց «Օլիմպիակոսին», լոնդոնցիների ֆուտբոլիստների միջին տարիքը՝ 21 տարեկան և 215 օրական էր: