Ռոմելու Լուկակուն մեկնաբանություն է տվել «Զենիթի» հետ խաղից հետո

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ հանդիպման մասին:  «Թոշակառուները» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տոնեցին: Միակ գոլը խփեց բելգիացին:

«Ուրախ եմ հաղթանակի համար, մենք ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, քան նախորդ շաբաթա վերջին:  Բայց դեռ պետք է ավելացնենք:  Ես և Ասպիլիկուետան լավ ենք հասկանում իրար դաշտում:  Նա հիանալի փոխանցում կատարեց, իսկ ես շանսը բաց չթողեցի:  Մենք հասկանում էինք, որ պայքարը հեշտ չի լինելու, բայց խաղը մեր վերահսկողության տակ էր», – հարձակվողի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:

Երկրորդ տուրում Թոմաս Տուխելի թիմը արտագնա խաղում կխաղա «Յուվենտուսի» հետ:  Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29 –ին: