«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարճ մեկնաբանություն է գրել Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի՝ իր թիմի անհաջող ելույթից հետո:
Չնայած Կրիշտիանու Ռոնալդուն արագ գոլ խփեց, բայց «մանկունիանցիները» հյուրընկալվելիս պարտվեցին 1:2 հաշվով:
«Սա այն արդյունքը չէ, որը մենք սպասում էինք: Բայց մենք կվերադառնանք», – գրել է ֆրանսիացին Instagram-ի իր էջում երեկվա խաղից հետո արված լուսանկարի տակ:
«Կարմիր սատանաները» Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 29 –ին: Բրիտանացիների մրցակիցը կլինի «Վիլյառեալը»: