«Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում «Մալմոյի» դեմ թուրինցիների հաջողությունները, որոնք տեղի ունեցան Ա Սերիայում թիմի խնդրահարույց մեկնարկից հետո:
«Հաղթանակը մեզ համար մեծ նշանակություն ունի: Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում անհրաժեշտ էր հաջող մեկնարկ ցուցադրել, քանի որ ազգային առաջնությունում ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում: Առկա արդյունքը մեզ վստահություն կտա:
Հաճելի էր լսել Չեմպիոնների Լիգայի օրհներգը: Մենք սպասում էինք, որ քննադատություն կլսենք մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո: Մենք «Յուվենտուսն» ենք և գիտենք, թե ինչպես ավելի լավը դառնալ», – Լոկատելիի խոսքերն է մեջբերում Transfermarketweb-ը: