Դավիդ Վագներ. «Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելը եզակի իրադարձություն է»

«Յանգ Բոյզի» գլխավոր մարզիչ Դավիդ Վագները մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տնային հաղթանակը (2-1):

«Մենք արդեն հաղթել ենք Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի մի քանի հանդիպումներում, բայց Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելը եզակի իրադարձություն է:  Ես պարզապես շատ ուրախ եմ բոլոր նրանց համար, ովքեր ականատես են եղել դրան:  Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր մարդ իր դերն ունեցավ դրանում:

Այսօր տղաները դուրս են եկել իրենց հնարավորություններից:  Դա կարելի է անել միայն տրիբունաների գերազանց աջակցությամբ:  Մենք ցանկանում էինք ցուցադրել մեր ուժը, կիրքն ու ագրեսիվ խաղը:  Տղաները փայլուն կատարեցին իրենց աշխատանքը և շատ գովասանքի են արժանի», – Վագների խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱի մամուլի ծառայությունը: