«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին խաղում «Բավարիայի» (0-3) դեմ խաղում:
32-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում, սակայն 74-րդ րոպեին նրան փոխարինեց Ալեխանդրո Բալդեն:
Ինչպես նշում է Marca-ն, Ալբան ցավ է զգացել աջ ոտքի հետևի հատվածում և սեպտեմբերի 15-ին բուժզննում կանցնի: