«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Կոստակուրտան խոստովանել է, որ իրեն մեծ հիասթափություն է պատճառել Չեմպիոնների Լիգայի տնային հանդիպմանը կատալոնացիների խաղը «Բավարիայի» դեմ (0:3):
«Ես «Բարսելոնայից» ավելին էի սպասում «Կամպ Նոուում» կայացած խաղում: Բայց նաև պետք է ասեմ, որ «Բավարիան» այս մրցաշարում առաջին խաղի հնարավոր ամենավատ հակառակորդն է:
Սա առաջին տարին չէ, որ դա նկատվում է: Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» հաղթեց այս մարզադաշտում, իսկ ավելի վաղ՝ ՊՍԺ–ն, – Կոստակուրտայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Մեկնարկային խաղում կրած պարտությունից հետո «Բարսելոնան» E խմբում վերջին տեղում է: Ռոնալդ Կումանի թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բենֆիկան»: