Ժորժե Ժեզուշը Կիևի «Դինամոյին» համեմատել է «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ

 «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի Կիևի «Դինամոյի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներով:

«Մեծ հաճույքով ենք պատրաստվում մեկնարկել Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրը:  Սա այն վայրն է, որտեղ մենք ցանկանում ենք լինել:  Մենք նայում ենք Կիևի «Դինամոյին», ինչպես «Բարսելոնային» կամ «Բավարիային»:  Նրանց թվում են Ուկրաինայի հավաքականի 5 ֆուտբոլիստներ, որոնք վերջերս ոչոքի խաղացին Ֆրանսիայի հավաքականի հետ:

Մենք «Դինամոյին» չենք տեսնում որպես խմբի ամենաթույլ թիմՍա ամենևին էլ ճիշտ չէ:  Նրանք ունեն աշխարհի ամենաորակյալ ակտիվ մարզիչը, ես նրան շատ հարգում և հիանում եմ:  Կիևի «Դինամոն» ոչնչով չի զիջում «Բարսելոնային» ու «Բավարիային», – մարզչի մեջբերում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Դինամո» – «Բենֆիկա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին Կիևում: