Անգլիական Sky Sports հեռուստաալիքի եթերում, երկուշաբթի օրը երեկոյան ֆուտբոլային շոուի շրջանակներում, փորձագետներ Գարի Նևիլը և Ջեյմի Կարագերը քննարկեցին ժամանակակից ֆուտբոլի գլխավոր աստղերին՝ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը ասաց, որ Ռոնալդուն ամենամեծ ֆուտբոլիստն է, և նա ավելի կատարյալ է, քան Մեսսին: Սակայն «Լիվերպուլի» լեգենդը չհամաձայնվեց նրա հետ և հայտարարեց, որ Մեսսին ավելի լավն է:
«Դուք խոսում եք տարբեր տեսակի գոլերի մասին, բայց կարևոր չէ, թե ինչպես է գնդակը մտնում ցանցի մեջ՝ գլխի հարվածից, թե ազատ հարվածից: Մեսսին ավելի լավ գոլերի վիճակագրություն ունի, քան Ռոնալդուն:
Մեսսին փլեյմեյքեր է, նա կարող է ղեկավարել խաղը, իսկ Ռոնալդուն՝ ոչ: Սա քննադատություն չէ, բայց Ռոնալդուն հաստատ ֆուտբոլի պատմության ամենամեծ ֆուտբոլիստը չէ: Կարևոր չէ, որ Մեսսին բոլոր գոլերը խփում է ձախ ոտքով, գլխավորն այն է, որ վիճակագրությունն ապացուցի, որ նրա գոլ խփելու հավանականությունն ավելի մեծ է:
Իհարկե, դրանք երկու հիանալի խաղացողներ են: Իր կատարողականի առումով Ռոնալդուն ավելի կայացած խաղացող է: Նա կարող է անել այն, ինչ չի կարող Մեսսին՝ չաշխատող ոտքով հարվածելու և օդում խաղալու առումով:
Բայց Մեսսին կարողանում է անել մի բան, որը տեսնելով դուք չեք հավատա ձեր աչքերին: Ռոնալդուն անում է այն, ինչ ուրիշները կարող են անել, բայց Մեսսին կարող է անել այն, ինչ դուք երբեք չեք տեսել ձեր կյանքում», – Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: