«Սևիլիայի» գլխավոր մարզիչ՝ Խուլեն Լոպետեգին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Զալցբուրգի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներով:
«Մեզ դիմակայելու է երիտասարդ, արագ թիմ: Սա աշխատանքային մեթոդի շարունակականությունն է, որը կիրառվել է տարիների ընթացքում, նույնիսկ տարբեր մարզիչների մոտ: «Զալցբուրգը» մրցունակ է Եվրոպայում: Այն համարձակ, ընդունակ թիմ է, որը նախապատրաստական առումով առաջ է անցել Եվրոպայում շատերից՝ իր նախորդ խաղացած տուրերի շնորհիվ:
Ինչ վերաբերում է ամբողջ խմբին, այն հավասար է, որտեղ ցանկացած թիմ կարող է լինել առաջինը կամ չորրորդը», – Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Սևիլիա» – «Զալցբուրգ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին: Սկիզբը՝ Մոսկվայի ժամանակով 20:45-ին: Թիմերը խաղում են G խմբում, որի կազմում են նաև «Լիլն» ու «Վոլֆսբուրգը»: