Ֆրանսիական ՊՍԺ–ի մարզչական շտաբը կազմել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի բելգիական «Բրյուգեի» դեմ խաղի հայտացուցակը:
Ինչպես տեղեկացնում է փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը, թիմի հետ կմեկնեն հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը, ովքեր բաց թողեցին փարիզցիների վերջին խաղը ազգային առաջնությունում: Աստղային ֆուտբոլիստներին տրվել է լրացուցիչ հանգիստ միջազգային հանդիպումների կապակցությամբ:
Նշվում է նաև, որ առաջիկա մենամարտում Մաուրիսիո Պոչետինոյին չի հաջողվի հույս դնել Մարկո Վերատիի օգնության վրա: Իտալացի կիսապաշտպանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի:
Չորեքշաբթի սեպտեմբերի 15-ին «Բրյուգեն» սեփական հարկի տակ կընդունի ՊՍԺ–ին: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00 –ին: