Ռոնալդ Կուման․ «2։8 երկու տարի առաջ էր, մենք պատրաստ ենք խաղին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների Լիգայում․

«Մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել երկու տարի առաջ։ Պետք է դա պահենք մեր մտքում, որովհետև փնտրում ենք հնարավորություններ փոխելու իրավիճակները այն ֆուտբոլիստների համար, ովքեր խաղացել են այդ օրը։

Լինելու է շատ լարված հանդիպում, բայց մենք պատրաստ ենք վիրավորել «Բավարիային»։ Մենք կարող ենք դա անել»,- ասել է Կումանը։