Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Անդրեյ Շևչենկոն Իտալիայում ներկա է գտնվել Ֆորմուլա 1-ի մրցաշարի, որտեղ հանդիպել է աշխարհահռչակ մարդկանց հետ: Այս մասին մասնագետը հայտնել է Instagram-ի իր էջում:
Շևչենկոն լուսանկարվել է լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, յամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտի և հոլիվուդյան հայտնի դերասան Վին Դիզելի հետ:

