Երկրպագուները ԱՄՆ դրոշի օգնությամբ փրկել են տրիբունայում հայտնված կատվին

Մայամիում երկրպագուները ԱՄՆ դրոշի օգնությամբ փրկել են կատվին, որն ընկել է մարզադաշտի վերին տրիբունայից:

Միջադեպը տեղի է ունեցել Ապալաչիայի համալսարանի և Մայամիի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի թիմերի հանդիպման ժամանակ:  Կատուն հայտնվել է «Հարդ Ռոք» մարզադաշտի վերին տրիբունայում, որտեղից ցած է ընկել, բայց կարողացել է ճանկերով բռնվել մետաղալարից:

Հանդիպմանը ներկա երկրպագուները կարողացել են ձգել Ամերիկայի ազգային դրոշը՝ կենդանուն բռնելու համար:  Արդյունքում կատուն վայրէջք է կատարել անմիջապես դրոշի վրա և ողջ մնաց: