Կիրակի օրը «Սոչին» ՌՊԼ–ի յոթերորդ տուրում կխաղա «Ուֆայի» հետ: Հանրաճանաչ «Мутко против» հեռագրական ալիքը հայտնում է, որ «Սոչիի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան՝ ի պաշտպանություն երկամյա Միշել Պրոցենկոյի, որի մոտ ախտորոշվել է I տիպի ողնաշարի մկանային ատրոֆիա: Աղջկան անհրաժեշտ է 155 միլիոն ռուբլի արժողությամբ դեղամիջոց: Մինչ այժմ հավաքվել է ընդամենը կես միլիոն: «Սոչին» մասնակցելու է դրամահավաքի և այդ խնդրի վրա է հրավիրելու նաև երկրպագուների ուշադրությունը: