Լեոնիդ Ֆեդունը, շաբաթ օրը «Սպարտակ» – «Խիմկի» հանդիպումից հետո երկար է մնացել «Օտկրիտիե Արենայում»: Դմիտրի Զելենովը, ով ղեկավարում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը, ասել է, որ Ֆեդունը հանդիպել է սեզոնային տոմսեր ունեցողների հետ: Մեկ ժամից ավելի տևած զրույցում բարձրացվեցին տարբեր հարցեր: Հետագայում «Սպարտակի» սեփականատերը նախատեսում է պարբերաբար հանդիպումներ ունենալ այս խմբի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրպագուների այլ խմբերի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» 3:1 հաշվով հաղթեց «Խիմկիին»: