Երեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Կիևի «Դինամոն» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում կխաղա Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:
Հանդիպումը կկայանա Կիևում՝ «Օլիմպիական» մարզադաշտում:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքը, այս խաղի համար նշանակվել է անգլիական մրցավարական թիմ`փորձառու Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ:
42-ամյա մրցավարին եզրերում կօգնեն Գարի Բեսվիկը և Ադամ Նանը, իսկ Քրեյգ Պաուսոնը կլինի չորրորդ պաշտոնյան:
VAR-ի մրցավար է նշանակվել անգլիացի Քրիս Կավանը, իսկ նրա օգնականը կդառնա ավստրալացի Ջերարեդ Ջիլլեթը, ով այժմ աշխատում է Անգլիայում:
Նշենք, որ վերջերս Թեյլորը սպասարկել է Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի «Շախտյոր» – «Մոնակո» (2:2) պատասխան հանդիպումը: