Քևին-Փրինս Բոատենգ. «Ես այլևս կապ չունեմ եղբորս հետ»

«Հերտայի» կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը մեկնաբանել է իր եղբոր՝ Ժերոմ Բոատենգի շուրջ սկանդալը:

«Լիոնի» պաշտպանը հինգշաբթի մեղավոր ճանաչվեց ընտանեկան բռնության համար: 2018 թվականին ֆուտբոլիստը վիճաբանության ժամանակ հարվածել էր ընկերուհուն: Դատարանը նրան պարտավորեցրել է 1,8 մլն եվրո վճարել իր նախկին սիրեցյալին՝ որպես բարոյական փոխհատուցում:

«Ես երկար ժամանակ հեռացել եմ Ժերոմից: Ես գնահատում և հարգում եմ գերմանական օրենսդրությունը: Արհամարհում եմ կանանց նկատմամբ բռնությունը: Ես ինձ չեմ նույնացնում իմ եղբոր գործողությունների հետ և հետևաբար, ես այլևս կապ չունեմ նրա հետ»,- Քևինի խոսքերն է մեջբերում Bild-ը: