Շենոլ Գյունեշը հեռացավ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ամստերդամում կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլում 1:6 հաշվով պարտությունը հանգեցրեց Չենոլ Գյունեշի հեռանալուն:

Եվրոպայի անհաջող առաջնությունից հետո Թուրքիան շարունակում է ցուցադրել ոչ տպավորիչ ֆուտբոլ: Խոշոր 1:6 հաշվով պարտվելով որակավորման G խմբի առաջատարի՝ Հոլանդիայի ընտրանու հետ վերջերս կայացած խաղում, թուրքերը հայտնվեցին աղյուսակի երրորդ հորիզոնական:  Եվ դա հանգեցրեց Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանը՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը Շենոլ Գյունեշի հետ:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել խորապես հարգված պարոն Գյունեշին իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և Թուրքիայում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի համար:  Մաղթում ենք նրան քաջառողջություն և հաջողություններ հետագա կյանքում», – ասված է ԹՖՖի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: