Ֆրանսիայի հավաքականը 15 տարի վաղեմություն ունեցող ռեկորդ թարմացրեց

Ֆրանսիայի հավաքականը երեքշաբթի օրը 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիային 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում:

Այս հաղթանակը Դիդյե Դեշամի թիմի համար երրորդն էր ընթացիկ որակավորման փուլում: Ըստ Opta Jean-ի, 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո առաջին անգամ խոշոր միջազգային մրցաշարի որակավորման առաջին 6 հանդիպումներում ֆրանսիացիներն անպարտելի են:

Ֆրանսիան վաստակեց 12 միավոր և առաջատարն է D խմբում՝ առաջ անցնելով ամենամոտ մրցակից Ուկրաինայից: