ՖԻՖԱ-ն գործ է բացել Բրազիլիա –Արգենտինա հանդիպման համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հաղորդել է որ պատրաստվում է բացել կարգապահական գործ ԱԱ-2022 ընտրական փուլի՝ Բրազիլիա – Արգենտինա խաղի ընդհատման համար, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։

«Վերանայելով խաղի քննարկումը, ՖԻՖԱ-ն որոշում է կայացնում կարգապահական գործ բացել երկու հավաքականների նկատմամբ։

Ըստ փաստերի, ընդհանտված հանդիպման համար հավաքականները ներկայացրել են պահանջված ինֆորմացիան, որը ուսումնասիրվելու է ՖԻՖԱ-ի ղեկավարության կողմից»,- գրված է հաղորդագրության մեջ։