«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքկենին հեռացել է ԱՄՆ հավաքականի ճամբարից, ԱԱ-2022 որակավորման փուլի, Հոնդուրասի դեմ խաղից առաջ։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, 23-ամյա ֆուտբոլիստը մի քանի անգամ բժշկական ապահովության առումով խախտումներ է արել, որը կապված է կորոնավիրուսային համավարակի հետ։
Նշվում է, որ Մաքկենին ԱՄՆ հավաքականի կարանտինային գոտի անծանոթ մարդու է բերել իսկ հետագայում ինքը լքել ճամբարը ինչ-ինչ պատճառներով։