ՈւԵՖԱ-ն ուկրաինացի երկրպագուներին թույլ չի տա ներկա լինել «Շերիֆ» – «Շախտյոր» խաղին

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուներն իրենց թիմի հետ չեն կարող մեկնել Տիրասպոլ:

Հայտնի լրագրող Արտյոմ Ֆրանկովը իր Telegram ալիքում տեղեկատվություն է հրապարակել, որ ուկրաինացի երկրպագուներին թույլ չեն տա մուտք գործել Տիրասպոլի մարզադաշտի տրիբունաներ:

«Տեղեկություններ կան, որ ՈւԵՖԱն, ԱՀԿ –ի առաջարկով, Ուկրաինայի քաղաքացիներին արգելել է ներկա գտնվել Չեմպիոնների Լիգայի «Շերիֆ» – «Շախտյոր» հանդիպմանը», – ասել է Ֆրանկովը:

Նրա խոսքով՝ մարզադաշտ մտնելուց առաջ հանդիսատեսին անհրաժեշտ կլինի անցնել անձնագրի պարտադիր ստուգում:

Հիշեցնենք, որ առաջին փուլի «Շերիֆ» -«Շախտյո» հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 15 –ին: