Գերմանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Նադիմ Ամիրին Աֆղան փախստականներին հրավիրել էր Հայաստանի հետ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղին (6:0): Մարզադաշտում ներկա էր 170 փախստական: Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն:
Փախստականների հետ Ամիրին ամբիոնում էր: Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն ունի աֆղանական արմատներ: Նա ծնվել է Աֆղանստանից ներգաղթյալների ընտանիքում:
Հիշեցնենք, որ թալիբների իսլամիստական շարժումը վերահսկողության տակ վերցրեց Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքը, որից հետո նրա բնակիչները սկսեցին զանգվածաբար լքել երկիրը:
https://twitter.com/iMiaSanMia/status/1434842759127605265?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1434842759127605265%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2021-09-07-igrok-sbornoy-germanii-amiri-priglasil-170-bezhentsev-iz-afganistana-na-match-s-armeniyey