Վիսամ Բեն–Յեդերը հայտավորված կլինի ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ֆինլանդիայի դեմ խաղին:
Առաջատար խաղացողների բազմաթիվ վնասվածքները ստիպեցին Դիդյե Դեշամին փոփոխություններ կատարել հիմնական կազմում: Ինչպես տեղեկացնում է «Մոնակոյի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Վիսամ Բեն–Յեդերը մեկնել է ազգային թիմի ճամբար՝ պատրաստվելու ֆինների դեմ խաղին:
Ինչպես գիտեք, աշխարհի նախկին չեմպիոնները վնասվածքների պատճառով կորցրեցին Կիլիան Մբապեին, Թոմ Լեմարին եւ Քինգսլի Կոմանին:
Ընտրական փուլի վերջին խաղում ֆրանսիացիները չկարողացան հաղթել Ուկրաինայի հավաքականին Կիևում՝ կրկին ոչ –ոքի՝ 1:1 խաղալով «դեղնակապույտների» հետ: