Բելգիայի հավաքականի կիսապաշտպաններ Ակսել Վիտսելը և Յանիկ Ֆերեյրա Կարասկոն չեն օգնի Բելգիային ԱԱ-2020-ի ընտրական փուլի Բելառուսի դեմ խաղում: Ինչպես հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը, Վիտսելը, Կարասկոն, ինչպես նաև դարպասապահ Տիբո Կուրտուան չեն մեկնել Կազան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղը բաց կթողնեն հարձակվող Ռոմելու Լուկակուն, ինչպես նաև պաշտպաններ Յան Վերտոնգենն ու Թոմաս Մենյեն:
Բելառուսի և Բելգիայի հավաքականների միջև հանդիպումը կանցկացվի Կազանի Կենտրոնական մարզադաշտում սեպտեմբերի 8-ին։