Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է ԱԱ-2022 ընտրական փուլում, Չեխիայի դեմ հաղթանակը․
«Ես ուրախ եմ, որ մենք գոլ բաց չթողեցինք։ Մեր պաշտպանությունը, իրոք, անցավ փորձություն։ Չեխիայի հավաքականը մեր գործը չէր հեշտացնում, բայց մենք լավ գործեցինք։ Գիտեինք, թե ինչ պետք է անել։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում, միգուցե, շատ էինք հանգստացել՝ թողնելով Չեխիային խաղը վերցնել իրենց ձեռքը, սակայն կարողացանք արագ արձագանքել։
Ես չեմ մեկնելու Բելառուսի դեմ խաղին։ Ես շատ կարևոր խաղ ունեմ «Ռեալի» կազմում։ Ինձ երկար ճանապարհ է սպասվում։ Ըստ իս, դա նաև շանս է մեր մյուս դարպասպահի համար»,- ասել է Կուրտուան։