Sport24-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Ալեքսանդր Գոլովինը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ռուս ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել ակումբ:
Այսպիսով, Գոլովինը չի կարողանա մասնակցել ԱԱ-2022 Մալթայի դեմ ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպմանը: Խաղը կկայանա Մոսկվայում սեպտեմբերի 7-ին, սկիզբը՝ 22:45-ին (Երևանի ժամանակով):