Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի՝ Ուկրաինայի հետ արտագնա ոչ-ոքին: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
«Խաղը սկսեցինք մեկ կազմով։ Դա չստացվեց: Երկրորդ կեսում սխեման փոխվեց, և այն տվեց իր արդյունքը: Մենք հասկանում էինք, որ որոշ դիրքերում Ուկրաինայի հավաքականն ավելի ուժեղ էր առաջին խաղակեսում, և մենք պետք է արձագանքեինք դրան: Մրցակիցը բարդ խնդիր էր դրել մեր առջև», – Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը:
Ֆրանսիացիները վաստակել են 9 միավոր և D խմբում առաջատարն են: Ուկրաինան 5 միավորով երրորդ տեղում է։