«Բավարիայի» նախկին կիսապաշտպանը հիշել է իր և Ֆրեդի Մերկուրիի հանդիպումը

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Բրայտները խոսել է Queen-ի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի հետ ծանոթության մասին:

«Ես գավաթային անգղ չեմ, ես ֆուտբոլասեր չեմ: Բայց ես շատ ուրախ եմ, որ կարողացա ճիշտ օգտագործել իմ տաղանդը` տաղանդ, որը միլիոնավոր մարդիկ կցանկանային ունենալ: Ես միշտ դա իմ պարտքն էի համարում, քանի որ նույնիսկ երբ խաղում էի, ես արդեն հասարակության կարևոր մասն էի կազմում:

Հիշում եմ, որ 80-ականների սկզբին ընկերներիս և կնոջս հետ ժամանակ էի անցկացնում Մյունխենի բարում: Հանկարծ մի մարդ եկավ մեզ մոտ և ասաց, որ Ֆրեդի Մերկուրին, որն այն ժամանակ ապրում էր Մյունխենում, մեզանից երեք սեղան հեռու էր նստել և ցանկանում էր ծանոթանալ մեզ հետ:

Ֆրեդին եկավ ինձ մոտ, սեղմեց բոլորի ձեռքերը և ասաց. «Ես Ֆրեդին եմ»: Դա Queen-ի ֆրոնտմենն էր՝ բոլոր ժամանակների լավագույն շոումենը: Զարմանալի է: Սա ինձ համար պատիվ է», – Բրայթների խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

Այսօր Ֆրեդի Մերկուրին կդառնար 75 տարեկան: