Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը չի օգնի Ավստրիային 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Շոտլանդիայի դեմ խաղում:
Կիսապաշտպանն այժմ գտնվում է իր ակումբի` «Բավարիայի» տրամադրության տակ: Ֆուտբոլիստի մկանային վնասվածքը նրան խանգարում է ապաքինվել սեպտեմբերի 7-ին Շոտլանդիայի դեմ հանդիպման համար:
«Բավարիայի» բժշկական շտաբը, Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերների և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդայի հետ խորհրդակցելուց հետո, եկել է այն եզրակացության, որ ֆուտբոլիստը ապաքինումը կշարունակի Մյունխենում:
Նախկինում Զաբիցերը բաց էր թողել իր երկրի հանդիպումները Մոլդովայի (2:0) և Իսրայելի (2:5) դեմ: