Այսօր Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, տեղի է ունենում առանցքային դիմակայություն Բրազիլիայի և Արգենտինայի միջև:
Խաղը դադարեցվեց մեկնարկից 4 րոպե անց՝ մարզադաշտում Բրազիլիայի առողջության վերահսկման ազգային գործակալության և ոստիկանության ներկայության պատճառով: Նրանք կասկածում են, որ արգենտինացի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան, Ջովանի Լո Սելսոն և Քրիստիան Ռոմերոն խախտել են սահմանը:
Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանող յուրաքանչյուր անձ պետք է 14-օրյա կարանտինի անցնի: Անվիսան պնդում է, որ խաղացողները ներգաղթի ծառայություններին կեղծ տեղեկություններ են տրամադրել՝ պնդելով, որ նրանք վերջերս չեն այցելել Մեծ Բրիտանիա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անվիսան դիմել է ոստիկանություն՝ հյուրանոցում գտնվող խաղացողներին բերման ենթարկելու, ապա արտաքսելու համար: Այնուամենայնիվ, իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանման պահին 4 ֆուտբոլիստներն էլ արդեն ավտոբուսով մեկնել էին խաղի:
Կոնֆլիկտից հետո Արգենտինայի հավաքականը վերադարձավ հանդերձարան