ՈւԵՖԱ–ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը թերահավատորեն է վերաբերվում ՖԻՖԱ–ի՝ երկու տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելու ծրագրերին:
Ինչպես նշում է AP-ն, Չեֆերինը նաև շատ անհանգստացած է, որ ՖԻՖԱ–ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն և նրա կազմակերպությունը որոշ հարցում համակարծիք չեն:
«ՈւԵՖԱ–ն և ազգային ասոցիացիաները լուրջ մտահոգություններ են հայտնել ՖԻՖԱ–ի առաջարկած ծրագրերի վերաբերյալ:
Զարմանալի է, որ ՖԻՖԱ–ն, կարծես, արդեն սկսում է PR-արշավը՝ այս գաղափարը խթանելու համար, չնայած նման առաջարկներ դեռ պաշտոնապես դեռ չեն ներկայացվել», – գրել է Չեֆերինը FSE կազմակերպության տնօրենին ուղղված նամակում, որը միավորում է Եվրոպայում երկրպագուների խմբերին:
ՖԻՖԱ–ն ցանկանում է Աշխարհի գավաթը անցկացնել երկու տարին մեկ, որպեսզի այս մրցաշարը անցկացվի հերթափոխով ամեն օրացուցային տարի տղամարդկանց և կանանց համար: Սաուդյան Արաբիայի իշխանություններն են առաջ քաշել այս սցենարը, որին Ինֆանտինոն հավանություն է տվել: