Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփեց 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Շվեդիայի դեմ խաղի արդյունքները, որն ավարտվեց իսպանացիների 1:2 հաշվով պարտությամբ:
«Ավելացնելու բան չկա: Այսօր մենք չափազանց շատ ենք սխալվել: Փորձում էինք փոփոխություններ կատարել խաղի ընթացքում, բայց դաշտի կենտրոնում դեռ դժվար էր ինչ որ բան անել:
Մենք խաղի մեջ մտանք լավ տրամադրությամբ՝ Սոլերի գոլի շնորհիվ, բայց երեք վայրկյան հետո գոլ բաց թողեցինք…ամբողջ թիմն է մեղավոր», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն: