Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Վենեսուելայի նկատմամբ տարած հաղթանակը (3:1)՝ նշելով, որ Բրազիլիայի հետ դա բոլորովին այլ խաղ է լինելու:
«Բրազիլիայի դեմ այլ խաղ կլինի, և նրանք, ովքեր ավելի պատրաստված են, խաղադաշտ դուրս կգան: Մենք փորձել ենք խաղալ Վենեսուելայի հետ, ինչպես նաև Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Որակավորման փուլում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, բոլոր մրցակիցները կոշտ են: Բայց ամենակարևորն այն է, որ թիմը կատարում է իր աշխատանքը:
Արգենտինայի հավաքականը պետք է դուրս գա և հաղթի, հաղթի յուրաքանչյուր խաղում, ինչպես վայել է չեմպիոնին», – Սկալոնիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը: