Լաուտարո Մարտինես. «Բրազիլիայի հետ հանդիպումը պետք է դիտարժան լինի»

«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Վենեսուելայի նկատմամբ տարած հաղթանակը (3:1):

24-ամյա հարձակվողը հաշիվը բացեց առաջին խաղակեսի հիմնական ժամանակում:

«Կարծում եմ, որ այսօր մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք, չխոսելով այն մասին, որ հակառակորդները փոքրամասնության կազմում էին: Առաջին գոլից հետո մենք սկսեցինք ավելի մեծ տարածք ունենալ գրոհելիս, իսկ վերջում 3 միավոր վաստակեցինք:

Հարձակվողի համար կարևոր է փոխակերպել իր հնարավորությունները, սակայն ամենակարևորը Արգենտինայի հաղթանակն է: Դուք միշտ պետք է մտածեք թիմի մասին:

Բրազիլիայի հետ հանդիպումը պետք է դիտարժան լինի: Այս դիմակայությունները յուրահատուկ են, և մենք կփորձենք առավելագույնս պատրաստվել այս խաղին», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը:

Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5 -ին: